Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ճանաչի՛ր թշնամուն, որ հաղթես»

«Ճանաչի՛ր թշնամուն, որ հաղթես»
17.11.2025 | 12:02

Ալիևի բոլոր հայտարարությունները ինստիտուցիոնալիզացվել են Ադրբեջանի պետական համակարգի մեջ։

Եվ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Ալիևի հայտարարությունները զուտ «ներքին լսարանի համար են արվում» հայտարարությունները ո՛չ միայն անհիմն են, այլև վտանգավոր անմեղսունակություն։

Դեռևս 2019-2020 թվականներին կրկին հայտնվում էին մարդիկ` հիմնականում իշխանամերձ շրջանակներից, ովքեր առավոտից երեկո հասարակությանը համոզում էին, թե Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին լսարանի համար են, թե իբր այնքան վատ է Ադրբեջանի սոցիալական վիճակը, որ ստիպված նման հնարքների են դիմում։

Նույնիսկ երկրի վարչապետն էր սպառնում այնպիսի տեղեկություններ հրապարակել, որ Ադրբեջանի ներքին վիճակն առավել պայթյունավտանգ դառնա։

Այնինչ, իրականության մեջ կատարվում էր հակառակը` Հայաստանի հասարակությունը կերակրվում էր «հանգստացնող հաբերով», այնինչ մեր քթի տակ մեր թշնամին լայնածավալ պատերազմի համար բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններն արդեն ավարտել էր, և մնում էր ընտրել հարձակման պահը։

Հիմա էլ նույն ոճով, առավոտից երեկո մեր հասարակությանը համոզում են, թե իբր Ալիևի հայտարարությունների մեջ վտանգ չկա։

Ալիևն ի տարբերություն Փաշինյանի, պոպուլիստ չէ, և նա սովորաբար հայտարարություններ անում է այն ժամանակ, երբ արդեն ավարտել է նախապատրաստական աշխատանքները և վստահ է իր հաղթանակին։

Էստեղ են ասել. «Խաբեբա պոպուլիստը բոլորի մեջ տեսնում է իր նման խաբեբա պոպուլիստների»:

Ճանաչել թշնամուն, նշանակում է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ